Բաժիններ՝

Հանրապետությունում հունվար-հունիս ամիսներին դատապարտվել է 1009 մարդ

Հանրապետությունում 2017  թվականի  հունվար-հունիսին դատապարտվածների թվաքանակը կազմել է 1 009 մարդ (75-ը` կանայք), նրանցից 31-ը` անչափահաս (2-ը` աղջիկ):

Ազգային վիճակագրական ծառայությունից տեղեկացնում են, որ 118 անձանց վերաբերյալ գործերը կարճվել են, 13 անձ արդարացվել են,  27 անմեղսունակների նկատմամբ կիրառվել են բժշկական բնույթի հարկադրական միջոցներ: Ազատազրկված դատապարտվածների թվաքանակը կազմել է 581 մարդ:  Դատապարտվածների ընդհանուր թվաքանակից 361-ի նկատմամբ  նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել (18-ը՝ անչափահաս), 1-ի նկատմամբ կիրառվել է համաներման ակտ:

Ամենից շատը դատապարտվել են 18-29 և 30-49  տարիքային խմբերը, իսկ ամենից քիչը` 14-17 և 50 և բարձր խմբերը:

Ըստ զբաղմունքի` դատապարտվածների զգալի մասը չաշխատող և չսովորող աշխատունակներն են` 590 մարդ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս