«Շամիրամ գյուղի սպանությունները պատիվ չեն բերում եզդի ժողովրդին». Ռուստամ Մախմուդյան
Շամիրամ գյուղում տեղի ունեցած սպանությունները պատիվ չեն բերում եզդի ժողովրդին, ինչպես նաեւ խարխլում են հանրապետության անդորրը: Լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԱԺ պատգամավոր Ռուստամ Մախմուդյանը:
«Ինձ համար անընդունելի է, երբ մենք «ցեղասպանութուն» եզրույթն օգտագործում ենք պատեհ կամ անպատեհ առիթով, խոսքս մամուլում տեղ գտած արտահայտությունների մասին է: Ցավ է, իհարկե, կան զոհեր, սակայն սա իրականում ոճիր էր:
Ցավալի է, որ մարդկային կորուստներ կան, եւ առիթից օգտվելով իմ խորին ցավակցությունն եմ հայտնում զոհվածների ընտանիքի անդամներին: Սա շատ զարհուրելի պատմություն է»,- ասաց պատգամավորը՝ հավելելով, որ կատարվում են հսկայածավալ օպերատիվ, քննչական գործողություններ, եւ նախաքննության ավարտից հետո դատարանը կտա իր գնահատականը: