Տարածաշրջանում 3 բալ և ավելի ուժգնությամբ գրանցվել է 5 երկրաշարժ
Հուլիսի 27-ից մինչև օգոստոսի 2-ը Սեյսմիկ պաշտպանության ծառայության (ՍՊԾ) սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցված երկրաշարժերից 8-ի համար որոշվել են օջախի հիմնական պարամետրերը:
Տեղի ունեցած սեյսմիկ իրադարձություններից 1-ը գտնվում է Հայաստանի Հանրապետության տարածքում՝ հուլիսի 31-ին, ժամը 21:16-ին, M=1.8, Աշոցք գյուղից 7 կմ դեպի հյուսիս-արևմուտք:
Տարածաշրջանում 3 բալ և ավելի ուժգնությամբ գրանցվել է 5 երկրաշարժ: Հուլիսի 28-ին 3-4 բալ ուժգնությամբ (2.7 մագնիտուդ) երկրաշարժ է տեղի ունեցել Իրանի Ահար քաղաքից 6 կմ դեպի հյուսիս-արևելք: 3 բալ ուժգնությամբ (2.5, 2.5, 2.6 և 2.4 մագնիտուդ) չորս ստորգետնյա ցնցում է գրանցվել, համապատասխանաբար` հուլիսի 29-ին Թուրքիայի Վան քաղաքից 46 կմ հյուսիս-արևելք, հուլիսի 30-ին` Իրանի Խոյ քաղաքից 35 կմ դեպի հյուսիս-արևմուտք, հուլիսի 31-ին Ադրբեջանի Մինգեչաուր քաղաքից 37 կմ դեպի հյուսիս-արևմուտք և օգոստոսի 1-ին Թուրքիայի Վան քաղաքից 27 կմ դեպի հյուսիս-արևելք:
Տարածաշրջանից դուրս 6 և ավելի մագնիտուդով երկրաշարժ չի գրանցվել: