Բաժիններ՝

Եվրոպացիներն ահաբեկչությունն ու միգրացիան համարել են ԵՄ-ի գլխավոր մարտահրավերները

Եվրամիության առջեւ ծառացած հիմնական մարտահրավերն այժմ ահաբեկչությունն է, երկրորդ տեղում է միգրացիան եւ հետո միայն տնտեսության վիճակը: Այդ մասին վկայում է «Եվրոբարոմետր»-ի գարնանային հարցումը, որն անցկացվել է Եվրահանձնաժողովի պատվերով:

Հարցումը տեղի է ունեցել մայիսի 20-ից մինչեւ 30-ը: Դրան ավելի քան 33 հազար մարդ է մասնակցել Եվրամիության պետություններից եւ ԵՄ-ի թեկնածու երկրներից:

«Ահաբեկչությունը Եվրամիության առջեւ ծառացած ամենակարեւոր հարցն է դիտվում»,-ասված Է գարնանային «Եվրոբարոմետր»-ի արդյունքներում:

Հարցվածների մոտավորապես 44 տոկոսն այժմ գտնում է, որ հենց ահաբեկչությունն է Եվրամիության հիմնական մարտահրավերը, ինչը 12 տոկոսային կետով ավելի է, քան 2016 թվականի աշնանն անցկացված նախորդ հարցման ընթացքում: Ընդհանուր առմամբ այդ ցուցանիշի աճի թրենդը հայտնվել է տակավին 2014 թվականին, այդ տարվա գարնանն այն կազմում էր միայն 6 տոկոս:

«Ներգաղթը, որն անհանգստության հիմնական պատճառն էր 2015 թվականի գարնանից ի վեր, այժմ առավել հաճախ հիշատակվող երկրորդ հիմնախնդիրն է՝ 38 տոկոս»,-ասված է Եվրահանձնաժողովի հաղորդագրության մեջ:

Տնտեսական իրադրության հետ կապված խնդիրը ստացել է հարցվածների ձայների 18 տոկոսը եւ գտնվում է երրորդ տեղում, պետական ֆինանսների վիճակը՝ 17 տոկոս եւ չորրորդ տեղ, վկայում է գարնանային «Եվրոբարոմետրը», հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս