ԱՄՆ-ը պատվիրակներ կուղարկի Պարսից ծոցի ճգնաժամը լուծելու համար. Կատարի ԱԳՆ
Կատարը ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնից տեղեկատվություն է ստացել այն մասին, որ նա մտադիր է ամերիկացի պատվիրակների ուղարկել Պարսից ծոցի դիվանագիտական ճգնաժամը լուծելու համար: Այդ մասին հայտարարել է Կատարի արտաքին գործերի նախարար Մուհամեդ բեն Աբդուռահման ալ Թանին:
«ԱՄՆ-ի դերը շատ կարեւոր է այդ ճգնաժամի լուծման գործում… Պարոն Թիլերսոնն ասել է, որ իր պատվիրակներին կուղարկի այն փակուղային իրադրությունը կարգավորելու համար, որում հայտնվել է միջնորդությունը»,-ասել Է ալ Թանին Դոհայում կայացած մամուլի ասուլիսում, որը հեռարձակում էր «Ալ Ջազիրա» հեռուստաալիքը:
Կատարի ԱԳ նախարարը նշել է, որ հիմնական միջնորդը մնումէ Քուվեյթի Էմիր Սաբահ ալ Ահմեդ աս Սաբահը: Թիլերսոնը նախօրյակին նշել էր, որ ԱՄՆ-ը շարունակում է աշխատել նրա հետ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: