Բաժիններ՝

Բրազիլիայի նախկին նախագահ Լուլա դա Սիլվան մեղադրյալ է դարձել կոռուպցիայի վեցերորդ գործով

Դատավոր Սերժիու Մորոն բավարարել է Բրազիլիայի դաշնային դատախազության դիմումը, որն ավելի վաղ պահանջել էր կոռուպցիայի նոր մեղադրանքներ առաջադրել երկրի նախկին նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվային: Որոշումն օգոստոսի 1-ին հրապարակվել է դաշնային դատարանի կայքում։

Փաստաթղթի համաձայն, այդ գործով մեղադրանքներ են ներկայացվել նաեւ Odebrecht եւ OAS բրազիլական շինարարական ֆիրմաների սեփականատերերին ու նախկին ղեկավարներին, որոնք կասկածվում են կաշառքներ տալու մեջ:

Հետաքննության վարկածով կոռուպցիոն սխեմայում եղել է Աթիբայա բնակավայրում (Սան Պաուլուի նահանգ) գտնվող առանձնատունը, որն իբր պատկանում է նախկին նախագահին: Ինչպես պնդում է մեղադրող կողմը, ընկերությունները 1,02 մլն ռեալ (320 հազար դոլար) են ծախսել տան վերափոխման համար:

Պետության նախկին ղեկավարը ժխտում է իր մեղքը: Նախկին նախագահի հրապարակված հայտարարության մեջ ասված է, որ Աթիբայայի առանձնատունը «չի պատկանում եւ երբեք չի պատկանել Լուլա դա Սիլվային»:

Սա արդեն վեցերորդ քրեական գործն է, որի ֆիգուրանտը պետության նախկին ղեկավարն է: Հուլիսի 12-ին դատարանը վճիռ է կայացրել դրանցից մեկի վերաբերյալ՝ նախկին նախագահին մեղավոր ճանաչելով կոռուպցիայի եւ փողերի լվացման մեջ եւ նրան դատապարտելով ինը տարի եւ վեց ամիս բանտային կալանքի: Նրան նաեւ արգելված է պետական պաշտոններ զբաղեցնել 19 տարվա ընթացքում: Գանգատարկման քննության ընթացքում, որը տվել է քաղաքական գործիչը, նա մնալու է ազատության մեջ:

Սոցիոլոգիական հարցումների տվյալներով՝ չնայած կոռուպցիոն սկանդալներին, պետության նախկին ղեկավարը մեծ ժողովրդականություն է վայելում որպես 2018 թվականի նախագահական ընտրությունների հնարավոր թեկնածու, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս