Բաժիններ՝

«Barazek». սիրիական թխվածքաբլիթ

Բաղադրիչներ

1. Ալյուր – 240 գ
2. Փխրեցուցիչ – 1/2 թ/գ
3. Աղ – 1 պտղունց
4. Վանիլին՝ ըստ ճաշակի
5. Կարագ – 90 գ
6. Շագանակագույն շաքարավազ – 80 գ
7. Ձու – 1 հատ
8. Քացախ (5 տոկոսանոց) – 1 թ/գ
9. Պիստակ (աղացած) – 40 գ
10. Քնջութ – 50 գ

Պատրաստման եղանակը

1. Խառնել մաղած ալյուրը փխրեցուցչի, վանիլինի և աղի հետ:
2. Հալած կարագը լավ հարել շաքարավազի հետ:
3. Ավելացնել ձուն, նորից լավ խփել հարիչի միջոցով:
4. Հետո ավելացնել քացախ և լավ խառնել զանգվածը:
5. Դրանից հետո լցնել ալյուրային խառնուրդը և փափուկ խմոր հունցել:
6. Խմորը բաժանել փոքրիկ գնդիկների, թաթախել պիստակի և քունջութի խառնուրդի մեջ:
7. Գնդիկները շարել պերգամենտով պատած տապակին, մի փոքր սեղմել:
8. Թխվածքաբլիթները թխել նախապես 180 աստիճան տաքացրած ջեռոցում 15-20 րոպե:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս