Պակիստանի ժամանակավոր վարչապետ է ընտրվել նավթի նախկին նախարարը
Պակիստանի վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Շահիդ Հաքան Աբասին ձայների մեծամասնությամբ ընտրվել է այս երկրի կառավարության նոր ղեկավար: Այդ մասին հայտնել են արեւմտյան ԶԼՄ-ները՝ վկայակոչելով Պակիստանի խորհրդարանի խոսնակ Այազ Սադիքին:
Պակիստանի Ազգային ժողովը նրա թեկնածությունը պաշտպանել է ձայների մեծամասնությամբ (221): Ավելի վաղ Աբասին զբաղեցրել է նավթի եւ բնական պաշարների նախարարի պաշտոնը:
Պակիստանի վարչապետ Նավազ Շարիֆը կառավարության ղեկավարի պաշտոնը թողել է այն բանից հետո, երբ Գերագույն դատարանը որոշում ընդունեց նրան այդ պաշտոնից հեռացնել կոռուպցիայի գործով հետաքննության կապակցությամբ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: