Բաժիններ՝

Չինաստանը թույլ չի տա իր տարածքի մի կտոր իսկ «պոկել». Սի Ցզինպին

ՉԺՀ-ն ոչ մեկին թույլ չի տա իր տարածքի մի կտոր իսկ «պոկել» եւ իր ինքնիշխանությանը վնաս չի հանդուրժի: Օգոստոսի 1-ին Չինաստանի ժողովրդաազատագրական բանակի ստեղծման 90-ամյակի պատվին կայացած հանդիսավոր ժողովում այս մասին հայտարարել է ՉԺՀ-ի նախագահ, Չինաստանի Կոմկուսի Կենտկոմի գլխավոր քարտուղար Սի Ցզինպինը:

«Մենք ոչ մի մարդու, կազմակերպության կամ կուսակցության թույլ չենք տա ինչ ժամանակ էլ եւ ինչ ձեւով էլ որ լինի Չինաստանից թեկուզեւ ինչ-որ կտոր պոկել նրա տարածքից»,- ընդգծել է Ցզինպինը:

«Մենք երբեք ագրեսիա կամ էքսպանսիա չենք նախաձեռնի, բայց վճռական ենք ջախջախելու ցանկացած ներխուժում»,- նշել է Սի Ցզինպինը: «Ոչ ոք չպետք է ակնկալի, թե կուլ կտանք այն, ինչը վնաս է բերում մեր ինքնիշխանությանը, անվտանգությանը եւ զարգացման շահերին»,- եզրափակել է պետության ղեկավարը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս