Բաժիններ՝

Պենտագոնը և Պետդեպը Ուկրաինային զենքի մատակարարումների պլան են պատրաստել. WSJ

Պենտագոնը եւ ԱՄՆ-ի Պետական դեպարտամենտը մշակել են Ուկրաինային հակատանկային հրթիռների եւ այլ սպառազինության մատակարարումների պլան, Սպիտակ տնից հավանություն առայժմ չի ստացվել:

Այդ մասին հայտնել է Wall Street Journal հրատարակությունը՝ վկայակոչելով ամերիկացի պաշտոնյաների: Թերթի տեղեկատվությամբ՝ ԱՄՆ-ի զինվորական պաշտոնատար անձինք եւ դիվանագետները զենքը բնորոշում են որպես պաշտպանողական, որը նախատեսված է «Մոսկվայի ագրեսիվ գործողությունները զսպելու համար»:

Պենտագոնի եւ Պետդեպարտամենտի առաջարկության համաձայն՝ ԱՄՆ-ն Ուկրաինային կմատակարարի հակատանկային հրանոթներ եւ, հավանաբար, Javelin հրթիռային համալիրներ, ինչպես նաեւ հակաօդային պաշտպանության միջոցներ:

ԱՄՆ-ի վարչակազմում բարձրաստիճան մի պաշտոնյա նշել է, որ մատակարարումների վերաբերյալ որոշման հարցն Սպիտակ տանը չի քննարկվել, նախագահ Դոնալդ Թրամփը իրազեկված չի եղել այդ պլանների մասին, եւ նրա դիրքորոշումը պարզ չէ: Ինչպես նշում է հրատարակությունը, ամերիկացի եւ ուկրաինացի պաշտոնյաներից ոմանք հայտարարում են, որ, հավանաբար, Սպիտակ տունն այս հարցի վերաբերյալ վերջնական որոշում կընդունի միայն մի քանի ամիս անց, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս