Բաժիններ՝

Բեռլինը պնդում է, որ Եվրամիությունը խստացնի քաղաքականությունն Անկարայի նկատմամբ. Bild

Գերմանիայի կառավարությունը ձգտում է հասնել այն բանին, որ Եվրամիությունը խստացնի քաղաքականությունն Անկարայի նկատմամբ: Այդ մասին հուլիսի 31-ին հայտնել է Bild տաբլոիդը՝ հղում անելով նախարարների կաբինետի ներքին փաստաթղթի:

Հրատարակության տվյալներով՝ Բեռլինում քաղաքականության փոփոխման անհրաժեշտությունը հիմնավորում են Թուրքիայում ժողովրդավարության սկզբունքների եւ իրավական պետության նորմերի խախտումներով: Գերմանիայի իշխանությունները, մասնավորապես, հորդորում են Եվրահանձնաժողովին՝ ուսումնասիրել Անկարային ֆինանսական օգնության լիակատար դադարեցման հարցը, որը հատկացվում է Եվրամիությանը երկրի անդամակցության շուրջ բանակցությունների շրջանակներում: Խոսքը վերաբերում է միլիարդավոր եվրոների, գրում է Bild-ը:

ԳՖՀ-ի արտաքին գործերի նախարար Զիգմար Գաբրիելը հուլիսի 20-ին հայտարարել է, որ Գերմանիան կվերանայի Թուրքիայի նկատմամբ վարվող քաղաքականությունը, այդ թվում՝ տնտեսության ոլորտում, հաղորդել է ՏԱՍՍ-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս