ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել «դիկտատոր Մադուրոյի» դեմ
ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է սահմանել Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի դեմ, ինչի մասին ասված է գերատեսչության կայքում զետեղված հաղորդագրության մեջ:
Ընդունված որոշման համաձայն՝ Մադուրոյի՝ ամերիկյան իրավասության մեջ գտնվող բոլոր ակտիվները սառեցված են, ԱՄՆ-ի քաղաքացիներին արգելված է գործեր վարել նրա հետ։
Մադուրոն պատժամիջոցների ցուցակ է մտցվել կատարողական հրամանագրի հիման վրա, որը նախատեսում է սահմանափակիչ միջոցների սահմանում վենեսուելացի պաշտոնատար անձանց նկատմամբ, որոնք, Վաշինգտոնի կարծիքով, պատասխանատու են «ժողովրդավարության խաթարման» համար:
Ինչպես նշվում է, պատժամիջոցները սահմանվել են Ազգային սահմանադրական ասամբլեայի (ԱՍԱ) ընտրություններից հետո հաջորդ օրը, որը կոչված է անօրինականորեն բռնատիրել ժողովրդավարական ճանապարհով ընտրված Ազգային ժողովի սահմանադրական դերը, վերանայել սահմանադրությունը եւ սահմանել անձնիշխանական ռեժիմ»: Գերատեսչությունը Մադուրոյին համարել է «դիկտատոր, որն անտեսում է վենեսուելացի ժողովրդի կամքը»:
Ըստ որում, ինչպես հաղորդել է Reuters-ը՝ վկայակոչելով մի շարք աղբյուրներ, մասնավորապես, ԱՄՆ-ի Կոնգրեսը, Վենեսուելայի նավթի հատվածի նկատմամբ պատժամիջոցների որոշում չի ընդունվել, սակայն նման միջոցներ նախկինի պես քննարկվում են:
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հուլիսի 31-ին հայտարարել է, որ ԱՄՆ-ը «չի կարող ահաբեկել» իրեն իր դեմ սահմանված պատժամիջոցներով, եւ դրանք համարել է հպարտանալու առիթ: