Բաժիններ՝

Սպիտակ տունն ուսումնասիրում է ՌԴ-ից ԱՄՆ-ի դիվանագետների վտարման պատասխանի տարբերակները

ՌԴ-ից Միացյալ Նահանգների դիվանագետների վտարման պատասխանի տարբերակները ներկայում քննարկվում են, դրա վերաբերյալ հայտարարություն կարվի ավելի ուշ: Հուլիսի 31-ին այս մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը լրագրողների համար կայացած կանոնավոր ճեպազրույցի ժամանակ:

«Այժմ մենք աշխատում ենք տարբերակների վրա, ինչ-որ բան կասենք ավելի ուշ»,- նշել է նա:

ԱՄՆ-ի Կոնգրեսն անցյալ շաբաթ ընդունել է օրինագիծ, որը նախատեսում է Ռուսաստանի, Իրանի եւ ԿԺԴՀ-ի նկատմամբ ամերիկյան միակողմանի պատժամիջոցների ռեժիմի հետագա խստացում: Սպիտակ տունը հայտնել է, որ Թրամփը մտադիր է ստորագրել սույն փաստաթութը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս