ԶՈՒ գլխավոր շտաբի պետը՝ ռուսական կողմից Ադրբեջանին սպառազինության հերթական խմբաքանակի մատակարարման մասին

Ադրբեջանը վերջերս զորավարժություն է անցկացրել, որի ընթացքին հայկական կողմն ամբողջությամբ հետևել է: Այս մասին հունիսի 26-ին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը:

«Մենք ամբողջությամբ հետևել ենք, թե ինչ միջոցառումներ են իրականացվել և կատարել ենք համապատասխան եզրակացություններ»,- ասաց Հակոբյանը:

Պատասխանելով հարցին, թե ինչպես կմեկնաբանի վերջերս ռուսական կողմից Ադրբեջանին սպառազինության հերթական խմբաքանակի մատակարարումը, Մովսես Հակոբյանը նշեց, որ այդ հարցով գլխավոր շտաբը չի զբաղվում, դրանով զբաղվում է քաղաքական լիազորությունը, որն էլ իր արձագանքը կտա:

Տեսանյութեր

Լրահոս