Եղանակը կտաքանա 3-4 աստիճանով
Հանրապետության տարածքում`
Հունիսի 19-23-ը երեկոյան ժամերին հիմնականում հյուսիսային շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 20-25 մ/վ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Քամին հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանը հունիսի 19-20-ը աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով։
Երևան քաղաքում՝
Հունիսի 19-23-ը երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում` 17-20 մ/վ արագությամբ: