Բաժիններ՝

«7 շրջանների հանձնման մասին խոսակցություն կա, բայց դա որևէ լուրջ վերլուծության և քննարկման չի ենթարկվում». Հրանուշ Խառատյան

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանի համոզմամբ՝ Մադրիդյան փաստաթղթերի ձևավորման ամբողջ ընթացքում հայկական կողմը պատշաճ չի ներկայացրել ոչ միայն իր տեսակետը, այլ նաև իր փաստարկները, ինչի մասին վկայում են նաև վերլուծությունները։

Թեև Մադրիդյան պայմանագիրը ինչ-որ չափով համարվեց  երկկողմանի համաձայնություն, այնուամենայնիվ,  ըստ Հրանուշ Խառատյանի, դա մեզ համար վատ փաստաթուղթ է, իսկ Կազանյան փաստաթուղթը շատ ավելի վատն է, քանի որ երկուսն էլ ի վերջո փուլային են, և երկուսն էլ Ղարաբաղի հարցը չեն դնում լուծման համատեքստում։

«Մեր երկրի նախագահն արդեն քանիցս հայտարարել է, որ մեր 7 շրջանները վերադարձրել ենք, բայց հարց չենք տալիս, չգիտենք՝ այդ ո՞ր շրջաններն են, կամ ի՞նչ ձևով են հետ վերադարձվում։ Ասում է՝ կարգավիճակի դիմաց, բայց չի ասում, որ կարգավիճակը հարցը լուծվելուց 20 տարի հետո կարող է ձևակերպվել։ Կա նաև խնդիր, որ կարգավիճակը կարող է խոստում դառնալ»,- նշեց Հրանուշ Խառատյանը։

Բանախոսի կարծիքով՝ 7 շրջանների հանձնման մասին խոսակցություն կա, բայց դա որևէ լուրջ վերլուծության և քննարկման չի ենթարկվում։ Ըստ նրա՝ սա անլուրջ խոսակցություն է՝ թեկուզ այն պատճառով, որ երկու տարի առաջ Հայաստանում գտնվող ադրբեջանահայ փախստականները, ահռելի ծանր գործ կատարելով, միջազգային կառույցների ուշադրությունը հրավիրեցին իրենց խնդրի վրա և այն հարցի վրա, որ ոչ մի տեղ չի  քննարկվում, թե իրենց հայրենիքը ո՞րն է, և ի՞նչ է լինելու իրենց հետ։

«Ինչպե՞ս հավատալ մեր նախագահի հայտարարությանը, «Ղարաբաղին կարգավիճակ՝ տարածքների դիմաց» մի ֆրազով ձևակերպված մոտեցմանը»,- ասաց բանախոսը։

Անի Թորոսյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս