Թուրքիայի նախկին առաջին տիկնոջ խորհրդականը կալանավորվել է
Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլի տիկնոջ՝ Հայրունիսա Գյուլի նախկին խորհրդական Այշե Յըլմազը գյուլենականների հետ առնչություն ունենալու կասկածանքով կալանավորվել է: Այս մասին հայտնում է թուրքական Diken լրատվամիջոցը:
Յըլմազը հերքել է իր դեմ ներկայացված մեղադրանքները՝ հայտնելով, որ համալսարանական տարիներից հետո դադարեցրել է կապը գյուլենական համայնքի հետ:
Գյուլենականներն ու նրանց առաջնորդ չափավոր իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենը մեղադրվում են Թուրքիայում 2016 թվականի հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձն իրականացնելու մեջ:
Գյուլենը, սակայն, ի սկզբանե հերքել է մասնակցությունը կատարվածին: Նա կատարվածի կազմակերպիչ է հայտարարել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, ով այդպիսով փորձել է ամրապնդել իշխանությունը: