Բաժիններ՝

«Սևան» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված սուրճի մեջ սպիտակ բյուրեղանման հատիկներ են հայտնաբերվել

Օրերս, ժամը 16:40-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, դատապարտյալ Վ. Կ-ի անվամբ քաղաքացի Ն. Ս.-ի կողմից բերված հանձնուքի զննությամբ 416 գրամ աղացած սուրճի մեջ հայտնաբերել են սպիտակ բյուրեղանման մանր հատիկներ:

Հունիսի 13-ին` ժամը 14:30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները դատապարտյալ Վ. Ա.-ի մոտից անձնական խուզարկությամբ հայտնաբերել են 22 հատ տրիֆտազին, 22 հատ ամինազին, 2 հատ ազալեպցին և 11 հատ ազալեպցինի նմանվող դեղահաբի կտորներ:

Առգրավվածներն ուղարկվել են դատաքիմիական փորձաքննության, նախապատրաստվում են նյութեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930