Բաժիններ՝

«Հայոց լեզու եւ հայ գրականություն» առարկայից 52 դիմորդ ստացել է առավելագույն միավոր

Հայաստանում եւ Արցախում հունիսի 9-ին անցկացվել են միասնական քննություններ «Ֆիզիկա» առարկայից: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց  Գնահատման եւ թեստավորման կենտրոնի տնօրեն Արա Իսպիրյանը, «Ֆիզիկա» առարկայի միասնական քննությանը պետք է մասնակցեր 1609 դիմորդ: «Դեռ չենք կարող ասել, թե քանի բացակա դիմորդ ենք ունեցել, քանի որ դեռ բոլոր քննական կենտրոններից արդյունքները մեզ չեն հասել»,-ասաց նա:

Յուրաքանչյուր միասնական քննությունից հետո արդյունքները հրապարակվում են 5-րդ օրը: Դրանք փակցվում են քննական կենտրոններում:

«Կենսաբանություն» առարկայի միասնական քննությանը մասնակցել է 1054 դիմորդ, որից 11 տոկոսը ստացել է անբավարար գնահատական: «7.5-18 միավոր ստացել է մասնակիցների 70  տոկոսը, 20 միավոր ստացել է 54 դիմորդ»,-ասաց նա:

Իսպիրյանի խոսքով` «Համաշխարհային պատմություն» առարկայի քննությանը մասնակցել է 73 դիմորդ, որոնցից անվավարար է ստացել 6.6 տոկոսը, 20 միավոր ստացել է 1 դիմորդ: «Աշխարհագրություն» առարկայից ունեցել ենք 249 դիմորդ, անբավարարի տոկոսն է 13.7 տոկոս: 20 միավոր ստացել է 4 դիմորդ»,-ասաց ԳԹԿ տնօրենը` հավելելով, որ «Հայոց լեզու եւ հայ գրականություն» առարկայի  արդյունքները կլինեն կիրակի օրը: «Նախնական տվյալներով` միասնական քննությանը մասնակցել է  5011 դիմորդ, միջին միավոր ստացել է մասնակիցների 13.1 տոկոսը,  անբավարար է ստացել 9 տոկոսը: 52 դիմորդ ստացել է առավելագույն`  20 միավոր»,-հավելեց նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս