Արտակարգ իրավիճակ Արարատի մարզում. Արբատ գյուղում գյուղացիները պնդում են, որ ջրի պատճառով երեխաները թունավորվում են. shamshyan.com
Այս պահին Արարատի մարզի Արբատի գյուղապետարանի դիմաց են հավաքվել գյուղի բնակիչները։ Ինչպես գյուղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բնակիչներն արդարացիորեն բարձրաձայնում են, որ գյուղն ամբողջովին մեկուսացված է և իրենք «գտնվում են շրջափակման մեջ».
«Խմելու ջուր որպես այդպիսին չես կարող օգտագործել։ Երեխաներն այն խմելուց հետո լուծ են ընկնում, ուժեղ փորացավեր են առաջանում նրանց մոտ, քանի որ ոչ պիտանի է խմելու համար։ Բազմաթիվ անգամ բարձրաձայնել ենք, դիմել պատկան մարմիններին, բայց ոչ մի օգուտ։ Հիմա չգիտենք՝ ոնց ենք լուծելու այդ խնդիրը։ Ընտրություններից առաջ 1 շաբաթ ջրի որակը լավն էր, սակայն ընտրություններից հետո նորից նույն կեղտաջուրն ենք խմում։ Ուզում ենք, որպեսզի կառավարությունը փորձագետներից կազմված հանձնաժողով ուղարկի գյուղ, որպեսզի ուսումնասիրեն խնդիրը և կհամոզվեն, որ բնակիչները ճիշտ են»։
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։