Մոսկվայում մահացել է Խրուշչովի թոռնուհին՝ ընկնելով էլեկտրագնացքի անիվների տակ
Նիկիտա Խրուշչովի թոռնուհի Յուլյա Խրուշչովան զոհվել է՝ ընկնելով էլեկտրագնացքի տակ: Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Մոսկվայի արտակարգ ծառայությունների մի աղբյուր:
«Հունիսի 8-ի առավոտյան 77-ամյա Յուլյա Խրուշչովան զոհվել է «Միչուրինեց» կառամատույցում՝ ընկնելով էլեկտրագնացքի տակ»,- ասել է գործակալության զրուցակիցը:
Միջադեպը տեղի Է ունեցել Մոսկվայի ժամանակով 10:35-ին, ճշտել է գործակալության զրուցակիցը: Նրա խոսքով՝ տարեց կինը երկաթուղային ճանապարհն անցել է դրա համար չնախատեսված տեղում:
Յուլյա Խրուշչովան Լեոնիդ Խրուշչովի՝ ԽՄԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար Նիկիտա Խրուշչովի որդու դուստրն է: Այն բանից հետո, երբ Լեոնիդ Խրուշչովն անհայտ կորել է, Նիկիտա Խրուշչովը որդեգրել է թոռնուհուն: