Երթևեկության կազմակերպման փոփոխություններ՝ Եղվարդի խճուղու օլիմպիական ավանի դիմացի հատվածում (գծագիր)
Ճանապարհային ոստիկանությունը տեղկացնում է, որ Երևանի Դավիթաշեն վարչական շրջանում նոր կառուցված օլիմպիական ավանի տարածք տրանսպորտային միջոցների մուտքն անվտանգ կազմակերպելու նպատակով՝ 2017 թ. հունիսի 9-ից Եղվարդի խճուղու օլիմպիական ավանի դիմացի հատվածում կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ:
Փոփոխությունների արդյունքում՝ Եղվարդի խճուղու նշված հատվածում Զովունի գյուղի ուղղությամբ երթևեկող տրանսպորտային միջոցներին երթևեկելի 3-րդ գոտուց կթույլատրվի երթևեկել ուղիղ կամ դեպի ձախ՝ դեպի օլիմպիական ավանի մերձակա տարածք (նախկին ուղիղ կամ հետադարձի փոխարեն): Իսկ հակառակ ուղղությամբ երթևեկող տրանսպորտային միջոցներին նշված վայրում կարգելվի հետադարձի կատարումը՝ նրանք այդ հատվածում կարող են երթևեկել միայն ուղիղ: