Մյանմայում կորած ռազմական ինքնաթիռի բեկորները հայտնաբերվել են ծովում
Մյանմայում կորած ռազմական ինքնաթիռի բեկորները, որում ավելի քան հարյուր մարդ է եղել, հայտնաբերվել են ծովում: Այդ մասին հայտնել է «Ֆրանսպրես» գործակալությունը՝ հղում անելով մի պաշտոնյայի: Ինքնաթիռը, որը Մյանմայի հարավային ծովափից մեկնել էր Յանգոն, ռադարներից կորել էր, երբ թռչում էր ծովի վրայով Դավեյ (Տավոյ) քաղաքից 25 մղոն արեւմուտք ընկած շրջանում:
Իշխանությունները որոնողափրկարարական գործողություն են կազմակերպել նավերի եւ ավիացիայի մասնակցությամբ, սակայն առայժմ ինքնաթիռի վերաբերյալ նոր տեղեկատվություն չկա, ասված է հաղորդագրության մեջ: Ինքնաթիռում գտնվում էին 105 ուղեւորներ եւ անձնակազմի 11 անդամներ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: