Բաժիններ՝

«Մենք հիմա քննարկո՞ւմ, թե՞ ուղղակի քվեարկում ենք». Նիկոլ Փաշինյան

«Մենք հիմա քննարկո՞ւմ, թե՞ ուղղակի քվեարկում ենք։ Եթե այսպես է, թող կառավարությունն առաջարկի, բերեն՝ առանց քննարկման քվեարկեն, անցնի, գնա»,- այսօր ԱԺ-ում այս մասին հայտարարեց «Ելք» դաշինքի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝դժգոհելով օրենքի նախագծերի քննարկման և 24 ժամ անց երկրորդ ընթերցում նշանակելու համար ընդունված որոշումից։

«Եթե քննարկում ենք, պետք է դա պատշաճ լինի։ Ինչո՞ւ է կառավարությունը շարունակաբար այս ոճի մեջ աշխատում։ Մանավանդ, Սահմանադրության՝ խորհրդարանական մեծամասնության կողմից այդքան գովաբանությունից հետո, թե իբր կլինի խորհրդարանական վերահսկողություն»,- նկատեց Փաշինյանը։

Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանն ի պատասխան ասաց, որ  հաշվի առնելով հարցերի ոչ միայն կարևորությունը, այլև հրատապությունը, իրենց կողմից առաջարկվում է 24 ժամ.

«Քննարկվող հարցերի ժամերը բավականին երկարացվել են։ Կարծում ենք նախագծերի վերաբերյալ պատկերացում կարելի էր կազմել և 24 ժամ հետո կլինի երկրորդ ընթերցում»։

Սակայն, Փաշինյանը շարունակեց. «Կառավարության նախագծերի վերաբերյալ կարելի է պատկերացում կազմել նույնիսկ բովանդակությունն ու վերնագիրը կարդալով, հարցը դա չէ։ Ամբողջ խնդիրը հենց դա է, որ կառավարությունն ուզում է՝ ԱԺ-ն պատկերացում կազմի բերվող նախագծերի մասին, իսկ մենք ուզում ենք, որ ԱԺ-ն քննարկի հարցը, հանրությունն էլ տեղյակ լինի, թե ինչ է կատարվում»։

Հովհաննիսյանը պնդեց՝ իրեք կարծում են, որ դա հնարավոր է 24 ժամում կատարել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս