Բաժիններ՝

GlamGlow­-ը մակիաժի հիբրիդային միջոցներ է ցուցադրել

GlamGlow մակնիշը ներկայացրել է մի քանի կոսմետիկական նորույթներ: Այդ մասին հաղորդվում է բրենդի՝ հունիսի 1­-ի մամուլի տեղեկագրում: Խոսքը փայլի էֆեկտով քսուքների, շրթունքների համար գունավոր բալզամների եւ շուրթերին ծավալ հաղորդող պլամպերների շարքի մասին է: Բրենդի ներկայացուցիչների խոսքով՝ դրանք առաջին հիբրիդային միջոցներն են, որոնք միաժամանակ կծառայեն մակիաժի եւ մաշկի խնամքի համար: Դրանք վաճառքում կհայտնվեն հունիսի կեսերին:

GlamGlow բրենդը 2010 թվականին Գլեն եւ Շենոն Դելիմորների կողմից ԱՄՆ-­ում հիմնվել է որպես յուրատեսակ բաղադրատոմսերով մաշկի խնամքի միջոցների արտադրող: Սկզբնապես մակնիշի կոսմետիկական արտադրանքը նախատեսված էր հոլիվուդյան աստղային վիզաժիստների մասնագիտական օգտագործման համար, բայց հետո հայտնվեց լայն շուկայում: Ներկայում բրենդը պատկանում է Estee Lauder ընկերությանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս