![](/banners/BeFunky-design.jpg)
Ասատուրյանի ազատումը ծառայողական անհրաժեշտություն էր
![](https://168.am/wp-content/uploads/2016/04/Aram-Asaturyan.jpg)
Կենտրոնական կայազորային հոսպիտալի պետ, բժշկական ծառայության գնդապետ Արամ Ասատուրյանն ազատվել է պաշտոնից: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Կամավոր Խաչատրյանը: Նրա խոսքով՝ Ասատուրյանն այժմ գտնվում է կադրերի ռեզերվում, իսկ ազատումը տեղի է ունեցել մայիսի 12-ին:
«Հոսպիտալի նոր պետ դեռևս չի նշանակվել: Ունենք մի քանի թեկնածուներ, նրանց անունները դեռևս քննարկման փուլում են: Կընտրենք թեկնածուներից լավագույնին»,-ասաց Խաչատրյանը:
ՀՀ ԶՈՒ ՌԲ վարչության պետի խոսքով՝ Ասատուրյանի ազատումը պայմանավորված է եղել ծառայողական անհրաժեշտությամբ: