Բաժիններ՝

Թուրքիան տարհանում է Քաբուլում իր դեսպանության աշխատակիցներին

Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում՝ օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների թաղամասում իրականացված ահաբեկչության հետևանքով վնասվել է նաև Թուրքիայի դեսպանությունը: Այս մասին հայտնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտնել է, որ դեսպանատան աշխատակիցները տարհանվում են շինությունից: Նա տեղեկացրել է նաև, որ պայթյունի հետևանքով թուրքական դիվանագիտական ներկայացուցչության աշխատակազմի մեջ վիրավորներ ու տուժածներ չկան:

Քաբուլում իրականացված պայթյունի պատասխանատվությունն առայժմ չի ստանձնել երկրում գործող ծայրահեղական խմբավորումներից ոչ մեկը: Պայթյունի հետևանքով զոհվածների թիվը հասել է 100-­ի, տուժել է ավելի քան 350 մարդ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031