Մահացել է Ջեյմս Բոնդի ընկերուհու դերը խաղացած դերասանուհին՝ Մոլլի Փիթերսը
Կյանքի 76-րդ տարում վախճանվել է բրիտանացի դերասանուհի Մոլլի Փիթերսը, որը հայտնի է բոնդապատումի «Գնդաձեւ կայծակ» ֆիլմից։
Դերասանուհու մահվան մասին տեղեկատվությունը հայտնվել է Ջեյմս Բոնդին նվիրված պաշտոնական Twitterօգտահաշվում: «Մենք վիշտ ապրեցինք՝ իմանալով, որ մահացել է Մոլլի Փիթերսը՝ 75 տարեկան հասակում»,-հաղորդվում է փոսթում: Դերասանուհու մահվան պատճառը չի հայտնվում:
«Գնդաձեւ կայծակը»՝ Բոնդի մասին չորրորդ ֆիլմը, որում գլխավոր դերը կատարել է Շոն Քոներին, էկրան է բարձրացել 1965 թվականին: Դերասանուհին նկարահանվել է «Դեղին վանականների գաղտնիքը», «Էքսպերիմենտ» (1966) ֆիլմերում եւ «Թատրոնը բազկաթոռում» սերիալում: