Բաժիններ՝

Արիանա Գրանդեն Մանչեստերում բարեգործական համերգ կունենա

Ամերիկացի երգչուհի Արիանա Գրանդեն հաստատել է, որ հունիսի 4­-ին Մանչեստերում կկայան իր բարեգործական համերգը, որից ստացվելիք հասույթը կուղղվի նախորդ շաբաթ այս քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի ընտանիքներին և տուժածներին: Համերգի մասին ազդագիրը երգչուհին հրապարակել է թվիթերյան իր միկրոբլոգում:

Շոուն կանցկացվի One love Manchester խորագրով և տեղի կունենա Emirates Old Trafford մարզադաշտում:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ միջոցառմանը սպասվում են Ջասթին Բիբերի և Քեթի Փերիի ելույթները: Սպասվում է, որ համերգին կմասնակցի բրիտանական Coldplay ռոք խումբը:

Հունիսի 22­-23-­ի գիշերը Մանչեստերի մարզադաշտում Արիանա Գրանդեի ելույթից անմիջապես հետո պայթյուն էր որոտացել: Ահաբեկչության հետևանքով զոհվել է 22 մարդ, 75­-ը ստացել են մարմնական վնասվածքներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031