Բաժիններ՝

«Հադերսֆիլդ Թաունը» 11-մետրանոցներով հաղթեց «Ռեդինգին» և դուրս եկավ ԱՊԼ

ԱՊԼ-ում հանդես գալու իրավունքի համար անգլիական Չեմպիոնշիփի փլեյ-օֆֆի եզրափակիչ խաղում «Ուեմբլի» մարզադաշտում հանդիպեցին «Հադերսֆիլդ Թաունը» և «Ռեդինգը»:

Հիմնական և լրացուցիչ ժամանակներում թիմերը խաղն ավարտեցին ոչ-ոքի՝ 0:0 հաշվով: 11-մետրանոց հարվածաշարում ավելի դիպուկ գտնվեցին «Հադերսֆիլդ Թաունի» ֆուտբոլիստները և հաղթեցին 4:3 հաշվով:

Այսպիսով, «Հադերսֆիլդ Թաունը» հաջորդ մրցաշրջանում կխաղա ԱՊԼ-ում: Անգլիական ֆուտբոլի բարձրագույն դիվիզիոնում ակումբը հանդես կգա առաջին անգամ՝ սկսած 1972 թվականից:

Առաջնության արդյունքներով ԱՊԼ-ի ուղեգրեր նվաճեցին նաև «Նյուքասլ Յունայթեդը» և «Բրայթոն և Հոուվ Ալբիոնը»:

ԱՊԼ-ից Չեմպիոնշիփ թռան «Հալլ Սիթին», «Միդլսբրոն» և «Սանդերլենդը»:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս