Բաժիններ՝

Մոուրինիոն չի համաձայնի վաճառել Դե Խեային, եթե «Ռեալը» գործարքի մեջ չներառի Վարանին

Մոուրինիոն մարզել է Վարանին «Ռեալում» 2011-13թթ.: Հետո պորտուգալացին վերադարձել է Անգլիա, իսկ Ռաֆայելը շարունակել է խաղալ Մադրիդում:

Ավելի վաղ Մոուրինիոն բազմիցս գովեստի խոսքեր է շռայլել ֆրանսիացի կենտրոնական պաշտպանի հասցեին և չի թաքցրել նրա տրանսֆերը ձևակերպելու՝ իր ցանկությունը:

Մոտակա տրանսֆերային պատուհանին «սերուցքայինները» մտադիր են ստորագրել «կարմիր սատանաների» դարպասապահ Դավիդ Դե Խեային:

Ինչպես հաղորդում է Diariogol-ը, Մոուրինիոն կհամաձայնի բաց թողնել իսպանացի դարպասապահին «Ռեալ» միայն այն դեպքում, եթե Վարանը տեղափոխվի «Մանչեսթեր Յունայթեդ»: Հենց այդպիսի վերջնագիր է Ժոզեն դրել «Ռեալի» ղեկավարության առջև:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031