 
                        Ազատության փողոցի բնակարաններից մեկում դի է հայտնաբերվել
 
                                    Մայիսի 30-ին, ժամը 12։22-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ազատության փողոցի թիվ 38 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը և հայտնաբերել 1959 թ. ծնված Գ. Բ.-ի դին։
Փրկարարները դին իջեցրել և մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        