Բաժիններ՝

Մակրոնի կուսակցությունն առաջատարն է Ֆրանսիայի խորհրդարանական ընտրություններում. Ipsos/Sopra Steria

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կողմից ստեղծված «Առաջ, հանրապետություն» շարժումը եւ «Դեմոկրատական շարժումը» (MoDem) շարունակում են առաջատար դիրքեր զբաղեցնել երկրի խորհրդարանական ընտրությունների առաջին փուլում: Այդ մասին վկայում են հարցման տվյալները, որն անցկացրել է Ipsos/Sopra Steria
սոցիոլոգիական ինստիտուտը:

Հետազոտության արդյունքների համաձայն՝ «Առաջ, հանրապետություն» շարժումը եւ MoDem­-ի կենտրոնամետները կստանան ձայների 29,5 տոկոսը, «Հանրապետականները» եւ «Դեմոկրատների ու անկախների միությունը» (UDI) կհավաքեն ձայների 22 տոկոսը, 18 տոկոս արդյունքով նրանց կհաջորդի «Ազգային ճակատ» կուսակցությունը:

«Ըմբոստ Ֆրանսիան» կհավաքի ձայների 11,5 տոկոսը, իսկ «Սոցիալիստական
կուսակցությունը»՝ 9 տոկոսը: Հարցումը Համացանցում անցկացվել է մայիսի 26­-28­-ին, դրան մասնակցել է 18-­ից բարձր տարիքի 2,1 հազար մարդ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս