 
                        Ռոյսը չի խաղա մի քանի ամիս
 
                                    Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Մարկո Ռոյսը կրկին լուրջ վնասվածք է ստացել, ինչի արդյունքում բաց կթողնի մի քանի ամիս:
«Այնտրախտ»-«Բորուսիա» (1: 2) խաղի առաջին հատվածում Ռոյսը վնասվածք էր ստացել, սակայն հրաժարվել էր լքել խաղադաշտը: Սակայն ֆուտբոլիստը չկարողացավ երկար դիմանալ ցավին և փոխարինվեց առաջին խաղակեսից հետո:
Ռոյսը ստացել է ծնկի խաչաձև կապանների վնասվածք, ինչի արդյունքում, հնարավոր է՝ բացակայի 1-ից մինչև 8 ամիս:
Հիշեցնենք, որ Ռոյսի ծառայություններով հետաքրքրված էր կատալոնական «Բարսելոնան»: Սակայն, կապտանռնագույնների առաջատար Լիոնել Մեսսին նշել էր, որ չի ցանկանում տեսնել Ռոյսի տրանսֆերը, քանի որ վերջինս հաճախակի է վնասվածքներ ստանում:
Սիրարփի Աղաբաբյան
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        