«Բուֆոնը խելագարվում է Չեմպիոնների լիգան հաղթելու մտքից». Դել Պիերո
Մոտենում է Չեմպիոնների լիգայի եզրափակիչը: Մինչև հունիսի 3-ը ֆուտբոլային աշխարհը քննարկում է տարվա ամենասպասված ֆուտբոլային խաղը:
Թուրինի «Յուվենթուսի» հաղթանակին հավատում է, օրինակ՝ թուրինյան ակումբի նախկին հարձակվող Ալեսանդրո Դել Պիերոն: Ըստ ֆուտբոլիստի՝ թիմերի շանսերը հավասար են, քանի որ մրցում են այս մրցաշրջանի երկու լավագույն ակումբները:
Դել Պիերոն նշել է, որ հատկապես Բուֆոնն է շատ սպասում այս եզրափակչին և շատ է ցանկանում հաղթել:
«Բուֆոնը խելագարվում է Չեմպիոնների լիգան հաղթելու մտքից»,- նշում է թուրինյան ակումբի նախկին ֆուտբոլիստը:
Հիշեցնենք, որ «Յուվենթուս» – «Ռեալ Մադրիդ» հանդիպումը տեղի կունենա հունիսի 3-ին Քարդիֆում:
Սիրարփի Աղաբաբյան