Բաժիններ՝

Թուրքիան թույլատրել է Գերմանիայի հյուպատոսին այցելել գերմանացի բանտարկված լրագրողին

Պաշտոնական Անկարան թույլ է տվել Գերմանիայի հյուպատոսին հանդիպել Թուրքիայում ձերբակալված գերմանացի լրագրող Մեսալո Թոլուին, ով մեղադրվում է «ահաբեկչական քարոզչություն» իրականացնելու մեջ: Այս մասին հայտնել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարության խոսնակը: Այս մասին հայտնում է Reuters-­ը:

«Մենք այս տեղեկությունը ստացել ենք հեռախոսազանգի միջոցով, սակայն դեռևս սպասում ենք գրավոր հաստատմանը»,­-ասել է խոսնակը:

Ամենայն հավանականությամբ այցելությունը պետք է տեղի ունենա հունիսի 2-­ին:
Թոլուին տեսակցելու գերմանական կողմի պահանջը պաշտոնական Անկարան նախկինում մշտապես մերժել էր:

Թուրքիայում ձերբակալված է ևս մեկ գերմանացի լրագրող՝ գերմանական Die Welt պարբերականի թղթակից Դենիզ Յուջելը, ով ևս մեղադրվում է ահաբեկչական գործունեություն քարոզելու մեջ: Վերջինիս, սակայն, Գերմանիայի հյուպատոսը մի քանի անգամ այցելել էր։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս