![](/banners/BeFunky-design.jpg)
«Ուր էլ որ տանի քեզ ճանապարհը, երջանիկ կյանք քեզ». Բուֆֆոնը ճանապարհեց Տոտտիին թոշակի
![](https://168.am/wp-content/uploads/2017/05/1325421-28501969-2560-1440.jpg)
Չէ՞ որ մեկ տարի հետո, հնարավոր է, գնա նաև Ջիջին: Մայիսի 28-ին Ֆրանչեսկո Տոտտին անցկացրեց իր վերջին խաղը ֆուտբոլային կարիերայում: Խաղից հետո Կայսեր Իտալիայի հավաքականի բազմայա թիմակից Ջանլուիջի Բուֆֆոնը գրառում է կատարել Ինստագրամում:
«Մենք մեծացել ենք միասին: Մենք դաշտում հանդես ենք եկել՝ որպես մրցակիցներ: Մենք ուրախություն և արցունքներ ենք նվիրել: Երջանիկ կյանք քեզ, Ֆրանչեսկո, ուր էլ քեզ տանի ճանապարհը և ինչպիսի մարտահրավերներ էլ որ սպասվի քեզ»,- գրել է Բուֆֆոնը:
Տոտտին և Բուֆֆոնը կիսում են 2-րդ տեղը Սերիայում անցկացրած խաղերի թվով (619): Առջևում է միայն Պաոլո Մալդինին (647): 2006 թվականին Ջիջին և Ֆրանչեսկոն օգնեցին Իտալիայի հավաքականին դառնալու չեմպիոն Աշխարհի առաջնությունում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը