British Airways-ի ուղևորները, երրորդ օրն է՝ տառապում են համակարգչային խափանումից
Մեծ Բրիտանիայի միանգամից մի քանի հրատարակություններ՝ Daily Mirror-ը, Financial Times-ը, Daily Telegraph-ը, առաջին էջերում տպագրել են նյութեր, որոնք նվիրված են British Airways ավիաընկերության համակարգիչների աշխատանքում տեղ գտած խոշորագույն խափանմանը, որի հետեւանքները մայիսի 27-ից հետո կարող են զգացվել եւս մի քանի օր, երբ Միացյալ Թագավորության խոշորագույն ավիափոխադրողի բոլոր չվերթերը չեղարկվեցին Լոնդոնի Հիթրոուի եւ Գեթվիքի օդանավակայաններից, տեղեկացնում է BBC-ին:
Հարյուրավոր մարդիկ էին գանգատվում տեղեկատվության պակասից եւ իրենց ժամանակին իրազեկելու ավիաընկերությունների աշխատակիցների անկարողությունից: Չնայած խափանումից տուժածներին հյուրանոցներում տեղավորելու եւ այնտեղ նրանց մնալու եւ սնվելու համար վճարելու ընկերության հանձնառությանը, ոչ բոլոր ուղեւորներին է վնասի փոխհատուցում տրամադրվել:
«Տանջված հանգստացողները քնել են յոգայի համար փոքրիկ գորգերի եւ ծածկոցների վրա, որոնք բաժանել է անձնակազմը, մինչդեռ մյուսները փորձել են նիրհել ուղեբեռի սայլակներին»,-գրում է Daily Mirrorը: Մայիսի 29-ին նաեւ ճշտվել է տուժածների թիվը՝ շուրջ 200 հազար:
British Airways-ում բազմիցս ներողություն են խնդրել պատահածի համար եւ հայտնել, որ Գեթվիքից եւ Հիթրոուից չվերթերը լրիվ չափով կվերականգնվեն մայիսի 30-ից ոչ շուտ: