Թրամփի վարչակազմը ցանկանում է ՌԴ-ի հետ վերագործակել բանակցությունները Ուկրաինայի շուրջը. WP
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը քննարկում է Ռուսաստանի հետ բանակցային գործընթացի վերագործարկման հարցը, որը կոչված Է լուծելու Ուկրաինայի իրադրությունը: Այս մասին հայտնել է The Washington Post թերթը՝ վկայակոչելով
«ամերիկացի պաշտոնատար անձանց եւ կողմնակի փորձագետների»։
Թերթի տվյալներով՝ այդ նախաձեռնությունը տնօրինում է ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը, որն իբր արդեն այդ հարցը քննարկել է ՌԴ-ի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ: Բացի դրանից, պնդում է հրատարակությունը, ընթանում է նոր ռազմավարության մշակման «միջգերատեսչական գործընթաց», որին մասնակցում է նաեւ փոխնախագահ Մայքլ Փենսի աշխատակազմը:
The Washington Postը նաեւ նշում է, որ Թիլերսոնը մտադիր է Պետդեպարտամենտի հատուկ դեսպանորդ նշանակել սույն նախաձեռնության իրագործման համար: Ինչպես պնդում է թերթը, այդ մարդը, մասնավորապես, ուղղակիորեն բանակցություններ կվարի Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիսլավ Սուրկովի հետ, հաղորդել է ՏԱՍՍ-ը։