Բաժիններ՝

Դոնալդ Թրամփի աղջիկը «Լացիոյի» լեգենդար հարձակվողին դրել է սրբի տեղ

Մի փոքր է սխալվել:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամթը կնոջ՝ Մելանիայի և աղջկա՝ Իվանկայի հետ պաշտոնական այցով եղել է Հռոմում: ԱՄՆ նախագահը Վատիկանում հանդիպել է Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի հետ:

Ինչպես հաղորդում է FourFourTwo-ն, Վատիկան այցելությունից հետո Իվանկան այցելել է հռոմեական մի ռեստորան՝ «Սուրբ Իգնատիոսի սրճարան» անվանումով: Պատին տեսնելով «Լացիոյի» լեգենդար հարձակվող Ջորջիո Կինալիայի լուսանկարը՝ ԱՄՆ նախագահի աղջիկը հարցրել է սեփականատիրջը. «Ո՞վ է այս սուրբը»: Սեփականատերը բացատրել է, որ դա սուրբ չէ, այլ «Լացիոյի» մեծ չեմպիոնը:

https://twitter.com/101greatgoals/status/867664902831386624

Ջորջիո Կինալիան հանդես է եկել «Լացիոյի» կազմում 1969-1976թթ.: Նա հռոմեական ակումբում անցկացրել է 263 խաղ և դարձել է 140 գոլի հեղինակ:

Կինալիան, ով համարվում է «Լացիոյի» լավագույն հարձակվողներից մեկը պատմության մեջ, մահացել է 2012թ. ապրիլին, 65 տարեկանում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս