Բաժիններ՝

«Լիցքավորելով աշխարհը». UWC Դիլիջան քոլեջում մեկնարկել է Aurora Dialogues քննարկումների շարքը

UWC Դիլիջան քոլեջում մեկնարկեց «Լիցքավորելով աշխարհը» խորագիրը կրող Aurora Dialogues քննարկումների երկրորդ շարքը, որին մասնակցելու համար Հայաստան են ժամանել մարդասիրության ոլորտի ակնառու ներկայացուցիչներ, գիտնականներ, բարերարներ, գործարար, մեդիա ոլորտի եւ քաղհասարակության ներկայացուցիչներ:

Վեց կարճ քննարկումների շրջանակում բանախոսները կներկայացնեն դրական փոփոխությունների եւ բացասական երեւույթների դեմ պայքարի մասին իրենց պատկերացումները,  միասին կգտնեն պատասխան այն հարցին, թե ինչպես կարելի է մարդկանց մղել ամենախոցելի խմբերի համար քայլեր ձեռնարկելուն:

Բանախոսները խոսելու են կրթություն, մարդու իրավունքների ոլորտում առկա մարտահրավերների, փախստականների կարողությունների հզորացման, լրատվամիջոցների դերի մասին:  Նրանց շարքում են Թագուհի Ռանիայի անվան Կրթության եւ զարգացման հիմնադրամի տնօրեն Հաիֆա Դիա Ալ Աթիան, Bild օրաթերթի փոխխմբագիր Ֆլորիան Ֆոն Հայնցը, դերասանուհի եւ «Նվիրիր կյանք» հիմնադրամի համահիմնադիր Չուլպան Խամատովան, 2016 թվականի Ավրորա մրցանակի դափնեկիր, Maison Shalam  խնամքի տան եւ Rema հիվանդանոցի հիմնադիր Մարգարիտ Բարանկիցեն,  նոբելյան մրցանակի դափնեկիր, լիբերիացի խա ղաղության ակտիվիստ  եւ կանանց իրավունքների պաշտպան Լեյմա Գբովեն եւ այլք:

Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ քոլեջի տնօրեն Դենիս Դեվիդսոնը:

«Մեր քոլեջի  սկզբունքները, ցանկություններն ու նպատակներն այնքան փոխկապակցված են այն ամենին, ինչ հիմա այստեղ անում ենք.  «Ավրորա»-ն ՝մարդասիրության համար,  միասին ապրել սովորելու համար: Մենք ուրախ ենք ձեզ  այստեղ հյուրընկալելու համար, որպեսզի օգնենք միասին հասկանալ՝  ինչ է կատարվում աշխարհում այսօր»,- ասաց նա:

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության եւ UWC Դիլիջան քոլեջի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանն էլ նշեց, որ  ոչ  միայն մեծ առավելություն է այսօր ներկաներին հենց այս քոլեջում հյուրընկալելը, այլեւ երիտասարդ, տաղանդավոր մարդկանց հնարավորություն տալը սովորել եւ մտածել կարեւոր բաների մասին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս