Մարիա Զախարովային շատ են դուր եկել ադրբեջանական վարունգները
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան Մոսկվայում Ադրբեջանի դեսպանատանը մասնակցել է ընդունելության:
Նա ֆեյսբուքյան իր էջում տեղադրել ա այս լուսանկարը՝ գրելով, թե ընդունելությանը 10 րոպեով է մտել, բայց մնացել 1 ժամ:
Զախարովան իր գրառման մեջ պատմել է ընդունելության ժամանակ մատուցված փլավի ու այլ կերակուրների ծանրությունից ճկված սեղանների մասին:
Հեռանալով Զախարովան իր հետ ադրբեջանական վարունգ է վերցրել: «Ի դեպ, ադրբեջանական վարունգները լավագույնն են»,- գրել է նա: