«Վերջին զանգի» հանդիսությունների շրջանակներում ՃՈ հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 156 մեքենա
«Վերջին զանգի» հանդիսությունների շրջանակներում՝ ճանապարհային ոստիկանության ծառայողների իրականացրած միջոցառումների ընթացքում ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 156 տրանսպորտային միջոց (66-ը՝ Երևան քաղաքում, 90-ը՝ մարզերում):
Մարզերում 40 ավտոմեքենա վարել են անչափահասներ: Մարզերում՝ 29, իսկ Երևանում՝ 33 ավտոմեքենաների պատուհաններից կախված են եղել երեխաներ: 2 ավտոմեքենա եղել է առանց պետհամարանիշի: