Արմեն Աշոտյանի քվեարկության շուրջ նոր մանրամասներ են ի հայտ գալիս. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Արմեն Աշոտյանի՝ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի քվեարկության շուրջ նորանոր մանրամասներ են ի հայտ գալիս։ Պարզվում է, որ ՀՀԿ-ն «Ծառուկյան» դաշինքի հետ նախապես պայմանավորված է եղել, որ քվեարկելու են բոլոր հանձնաժողովների ղեկավարների օգտին, բայց պայմանավորվածությունը խախտվել է։ Աշոտյանը ամենաքիչ ձայնն է ստացել։

Պարզվում է, սակայն, որ «Ծառուկյան» դաշինքի անդամ Արգամ Աբրահամյանը Աշոտյանի օգտին բաց է քվեարկել` ի ցույց բոլորի: ՀՀԿ-ականները մեկնաբանում են, որ Հովիկ Աբրահամյանն այսկերպ ՀՀԿ-ին մոտենալու քայլեր է անում»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում։ 

Տեսանյութեր

Լրահոս