ՀՀ ՊՆ-ն նախատեսում է «Ես եմ» և «Պատիվ ունեմ» ծրագրերը գործարկել հաջորդ զորակոչին. Ռազմինֆո
2017 թվականի ամառային զորակոչի ժամանակ ՀՀ ՊՆ առաջարկած «Ես եմ» և «Պատիվ ունեմ» ծրագրերը չեն գործի, քանի որ դրանք դեռևս չեն հաստատվել: Սակայն ՀՀ պաշտպանության նախարարությունը նախատեսում է ծրագրերը գործարկել հաջորդ զորակոչի ժամանակ: Այս մասին Ռազմինֆոյին հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Ծրագրերը ներկայացվել են 2017 թվականի ապրիլի վերջին Երևանում անցկացված «Ազգ-բանակ» կրթական համաժողովի ժամանակ: Դրանց մանրամասներին կարելի է ծանոթանալ այստեղ և այստեղ:
Մինչ այդ ՀՀ կառավարությունը մայիսի 25-ի նիստի ընթացքում որոշել է 2017 թվականի ամառային զորակոչի ընդհանուր ղեկավարումն ապահովելու նպատակով ստեղծել հանրապետական և մարզային զորակոչային հանձնաժողովներ, հաստատել է կենտրոնական բժշկական հանձնաժողովի կազմը: Այս մասին նշված է ՀՀ կառավարության կայքում:
Հաստատվել է նաև hանրապետական հանձնաժողովի կազմը, որի նախագահն է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, հանձնաժողովի նախագահի տեղակալը՝ ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Մովսես Հակոբյանը: Հանձնաժողովի կազմում են մի շարք նախարարությունների ղեկավարներ, ինչպես նաև ՀՀ ոստիկանության պետը, ՀՀ կառավարությանն առընթեր ԱԱԾ տնօրենը, ՀՀ գլխավոր դատախազը, զինվորական կոմիսարը և այլն:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։