Բաժիններ՝

Լոնդոնում ահաբեկչության կասկածանքով մեղադրանքներ են առաջադրվել չորս ձերբակալվածների

Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը մեղադրանքներ է առաջադրել այն չորս տղամարդկանց, որոնց անցյալ շաբաթ Լոնդոնում ձերբակալել են ահաբեկչական գործողությունների նախապատրաստման կասկածանքով: Այս մասին  հայտնել է Սքոթլանդ Յարդի մամուլի ծառայությունը:

Իրավապահ մարմինների տեղեկատվության համաձայն՝ 24-­ամյա ամբաստանյալ Ումար Ահմեդ Հաքը պատրաստվում էր ահաբեկչական գործողություն կատարել: Դրանում նրան աջակցություն են ցույց տվել մնացած ամբաստանյալները՝ 27­-ամյա Մուհամեդ Աբիդը, 18­-ամյա Աբութահեր Մամունը եւ 25­-ամյա Նադիմ Իլյաս Փաթելը:

Գործի բոլոր չորս ֆիգուրանտներն էլ մնում են կալանքի տակ եւ Լոնդոնի Վեսթմինսթերի օկրուգի Մագիստրատական դատարանի առաջ կկանգնեն մայիսի 26­-ին, հաղորդել է ՏԱՍՍ-­ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս