Զինծառայողների ապահովագրության հիմնադրամն առավել շատ նվիրաբերություններ ստացել է Հայաստանի և Ռուսաստանից
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը հրապարակել է հունվարից մայիս ընկած ժամանակահատվածում ստացած նվիրաբերությունների աղյուսակն՝ ըստ երկրների: Ինչպես տեղեկացնում է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի պաշտոնական կայքը, առավել շատ նվիրաբերություններ են ստացվել Հայաստանի Հանրապետությունից և Ռուսաստանի Դաշնությունից:
ՀՀ-ից նվիրաբերությունների ծավալը կազմել է 24 մլն 165 հազար 540 ՀՀ դրամ, իսկ ՌԴ-ից` 2 մլն 736 հազար 120 ՀՀ դրամ:
Երրորդ առավել շատ նվիրաբերություններ իրականացրած պետությունն է Ռումինիան` 1.086.599 ՀՀ դրամ: Շվեյցարիայից նվիրաբերվել է 364 հազար 364, ԱՄՆ-ից 115 հազար 378, իսկ Գերմանիայից` 15 հազար 615 դրամ: Անհայտ ուղղություններից նվիրաբերվել է 1 մլն 189 հազար 13 դրամ:
Հունվարի 1-ից մայիսի 24-ն ընկած ժամանակահատվածում Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին կատարվել է 29 մլն 766 հազար 27 ՀՀ դրամին համարժեք նվիրաբերություն: