Բաժիններ՝

Մանչեսթերում տեղի ունեցած ահաբեկչության հեղինակը Անգլիա է մեկնել Թուրքիայից

Անգլիայի Մանչեսթեր քաղաքում մայիսի 22­-ին տեղի ունեցած ահաբեկչության կազմակերպիչ Սալման Աբեդին Մեծ Բրիտանիա է մեկնել Թուրքիայից: Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի»-ն:

Գերմանական հետախուզության ծառայության տվյալներով՝ մահապարտ ահաբեկիչը ահաբեկչությունից 4 օր առաջ Թուրքիայից մեկնել է Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաք, այնտեղից էլ՝ Մեծ Բրիտանիա:

Մանչեսթերում ահաբեկչական գործողությունը տեղի է ունեցել մայիսի 22-­ի երեկոյան ամերիկացի երգչուհի Արիանա Գրանդեի համերգի ավարտին: Մահապարտն ինքնաշեն ռումբը պայթեցրել է «Մանչեսթր­-Արենա» համալիրի ճեմասրահում:

Վերջին տվյալներով՝ «Մանչեսթր­-Արենայում» պայթյունի հետեւանքով զոհվել է 22 մարդ, այդ թվում 12 երեխա, 64 հոգի գտնվում է հիվանդանոցներում, 9 մարդ նախկինի պես համարվում է անհայտ կորած:

Պայթյունի պատասխանատվությունն ստանձնել է «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս