Հայաստանում է ՌԴ ՊՆ փորձագետների աշխատանքային խումբը

Մայիսի 25-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել պաշտպանական գերատեսչության ներկայացուցիչների աշխատանքային հանդիպումը ՌԴ ՊՆ փորձագետների հետ:

ՌԴ ՊՆ փորձագետների աշխատանքային խումբը Հայաստան է ժամանել ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարությունների 2017թ. երկկողմ ռազմական համագործակցության պլանի համաձայն:

Աշխատանքային հանդիպման ընթացքում քննարկվել են «2013 թվականի դեկտեմբերի 2-ի` Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև զինվորական սուրհանդակափոստային կապի ոլորտում համագործակցության մասին համաձայնագրի մեջ փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության նախագիծը և կնքման ընթացակարգերի հետագա կատարմանը վերաբերող հարցեր:

Արձանագրությամբ նախատեսվում է փոփոխություններ կատարել հիշյալ Համաձայնագրում և դրա Հավելվածում, որով սահմանվում է զինվորական սուրհանդակափոստային կապի ցանցով զինվորական նամակագրության առաքման կարգը: Համաձայնագիրը կարգավորվում է մի Կողմի պետության տարածքում տեղակայված զինվորական կազմավորումների համար մյուս Կողմի պետության տարածքից զինվորական նամակագրության փոխանցման հետ կապված հարցերը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ համագործակցության հետ կապված այլ հարցեր:

Տեսանյութեր

Լրահոս