Կարեն Կարապետյանը մասամբ բավարարեց Արթուր Հովհաննիսյանի խնդրանքը
ՀՀ կառավարությունը միջոցներ հատկացրեց Արդարադատության ակադեմիային անհրաժեշտ սարքավորումներ, գույք, այդ թվում՝ օդորակիչներ գնելու և ուսումնական գործընթացը պատշաճ մակարդակով և ժամանակակից պայմաններին համապատասխան կազմակերպելու նպատակով:
Միաժամանակ, ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արթուր Հովհաննիսյանը նշեց, որ ակադեմիայի հաշվեկշռում առկա մեքենան հին է և խնդիրներ է առաջացնում: Նա առաջարկեց 8,5 մլն դրամ ուղղել նաև նոր մեքենա ձեռք բերելուն: Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի պաշտոնակատար Դավիթ Հարությունյանը հիշեցրեց, որ Պետական գույքի կառավարման վարչությունում առկա են դեռ նախորդ տարի կրճատված ավտոմեքենաներ:
«Առաջարկում եմ գտնել համապատասխան մեքենա և առաջարկել, որտեղափոխենք Պետգույքի վարչության բալանսից ակադեմիայի բալանսին՝ խուսափելով ավելորդ ծախսից»,- ասաց նա: Վարչապետ Կարեն Կարապետյանը հավանություն տվեց Հարությունյանի առաջարկին: